Կենսաչափական նոր համակարգը կներդրվի աշնանը․ նախարար
Հայաստանում կենսաչափական նոր համակարգը կներդրվի 2026 թվականի աշնանը, որի շրջանակում քաղաքացիները կստանան նոր բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ ներկայումս ավարտական փուլում է անձնագրերի դիզայնի մշակումը, և դրանց նկարագիրը շուտով կներկայացվի հանրությանը։
Սարգսյանը շեշտել է, որ հին նմուշի անձնագրերը ավտոմատ կերպով չեն դադարեցվի և կմնան վավեր մինչև իրենց գործողության ժամկետի ավարտը։ Նոր փաստաթղթերի ստացումը կլինի քաղաքացիների ընտրությամբ։
Գործընթացը կազմակերպելու համար նախատեսվում է ներդնել նախնական հերթագրման համակարգ՝ առցանց տվյալների ներկայացմամբ, որպեսզի գրասենյակ այցելության ժամանակ սպասարկումը տևի ընդամենը մի քանի րոպե՝ մատնահետքի ընդունում և լուսանկարահանում։


Կարծիքներ