Կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների․ Շոլցի գրառումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Փաշինյան-Օլաֆ Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում Գերմանիայի կանցլերը գրել է.
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
Ես դա հաստատել եմ երկու երկրների ղեկավարների հետ քննարկումների ժամանակ: Լավ է, որ կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կարծիքներ