Զուրաբիշվիլին ողջունել է Փաշինյանի այցը Վրաստան ու ափսոսանք հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել բարեկամ երկրի ղեկավարին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ ընդունել բարեկամ երկրի ղեկավարին։
Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ասված է նրա հայտարարության մեջ։
Նախկինում Զուրաբիշվիլին արդեն բողոքել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, թույլ չեն տվել ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ և իրեն անտեսված է զգում։
Կարծիքներ