Ավտովթարի հետևանքով «Կարմիր գրքում» գրանցված կենդանին տեղում սատկել է

Ավտովթարի հետևանքով «Կարմիր գրքում» գրանցված կենդանին տեղում սատկել է

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում՝ «Քարի տակ» կոչվող վայրում, բախվել է ճանապարհին հայտնված բեզոարյան այծին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բեզոարյան այծը տեղում սատկել է։

Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում