Քանյե Ուեսթը տնից տարել է 500 զույգ իր կոշիկներից՝ կնոջից՝ Քիմ Քարդաշյանից դժգոհ լինելու պատճառով

Քանյե Ուեսթը տնից տարել է 500 զույգ իր կոշիկներից՝ կնոջից՝ Քիմ Քարդաշյանից դժգոհ լինելու պատճառով

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը տնից տարել է 500 զույգ իր կոշիկներից՝ կնոջից՝ Քիմ Քարդաշյանից դժգոհ լինելու պատճառով: Տեղեկատվությունը հայտնվել է Page Six պորտալում:

Ըստ նյութի՝ երգիչը սկսել է տանել անձնական իրեր, այդ թվում՝ կոշիկների մեծ հավաքածու, Կալաբասաս քաղաքի առանձնատնից, որտեղ նա ապրում էր Քիմ Քարդաշյանի հետ: Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամուսնալուծությունն անխուսափելի է, և այս պահին ամուսինները բանակցություններ են վարում խնդիրները լուծելու համար:

Բացի այդ, ըստ հրատարակության, Քարդաշյանը քույրերի հետ մեկնել է Բահամյան կղզիներից հարավ-արևելք գտնվող Թերքս և Կայկոս կղզիներ, որպեսզի ռեփերը կարողանա վերցնել իրերը: «Նրանք այս կերպ որոշեցին խուսափել դրամատիկ վեճերից», – ընդգծել է անանուն աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում