Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը և ՀՀ նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրի հարցերի

Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Լեհաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ, շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ, Վոյչեխ Գերվելը հաջողություն է մաղթել դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը և մասնագիտական փորձը կնպաստեն Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի, ինչպես նաև կարևորվել է քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանման, առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ