Արամուսում ամուսիններին սպանած անձը ևս 2 անձի է սպանել և հափշտակել նրանց ավտոմեքենան. ՔԿ

Արամուսում ամուսիններին սպանած անձը ևս 2 անձի է սպանել և հափշտակել նրանց ավտոմեքենան. ՔԿ

2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են: 

Այնուհետև ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:

Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: 

Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։

Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում: 

Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ 2-րդ մասի 7-րդ կետով (խոշոր չափերով ավազակությունը): 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում