Փետրվարի 12-ին առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը

Փետրվարի 12-ին առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին ժամը 19:00-ին առաջին անգամ կանցկացվի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը:

Ինչպես  հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում