Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են

Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են

Մայիսի 28-ին՝ ժամը 17:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի կամրջին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ե․ Ա․, ծնված 1973 թ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չկա։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 2005թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում