ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor.am

ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor.am

Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։

Factor TV-ի ստացած նոր տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին, օրվա վերջում, ինչի վերաբերյալ հրապարակում է կատարել նաև Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն ու նշել, որ փաստաթուղթն ինչ-որ պահի անհասանելի է դարձել, այնուհետև այն խմբագրվել է։ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում