Կիևում վաղ առավոտյան մի քանի պայթյուն է լսվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ուրբաթ առավոտյան մի քանի պայթյունների ձայներ են լսվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով UNIAN գործակալությունը։
Նրա խոսքով, պայթյունները Կիեւի տարբեր հատվածներում լսվել են ժամը 04:22-ին: Մասնավորապես, դրանք լսվել են Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկի և Գոլոսեևսկի շրջաններում՝ Պոզնյակիում։ Կիևի Տրոյեշչինա շրջանում, ըստ գործակալության, վեց պայթյուն է տեղի ունեցել։
Կարծիքներ