Ալիևը հայաստանյան ընդդիմությունից է ստացել ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելու կեղծ թեզը. Չախոյան

Ալիևը հայաստանյան ընդդիմությունից  է  ստացել ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելու կեղծ թեզը. Չախոյան

Ալիևը հայաստանյան ընդդիմությունից  է  ստացել ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելու կեղծ թեզը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Նա, մասնավորապես գրել է.

Սահմանադրությունը փոխելու վարչապետի հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմությունը  սկսում է կեղծ թեզեր  տարածել, թե այս որոշումը պարտադրել են Թուրքիան ու Ադրբեջանը։    Օրեր  անց՝ արդեն այսօր, Ալիևն է խոսում ՀՀ Սահմանադրության ու իրավական այլ փաստաթղթերի  խնդիրների մասին՝  օգտագործելով  դա  հայաստանյան ներքաղաքական խառնակչության համար, որպեսզի Հայաստանում էլ ավելի  խորանա այն միտքը, թե  Սահմանադրությունը փոխում ենք Ադրբեջանի պահանջով։

Արդյունքում՝  հենց  հայաստանյան ընդդիմությունն է Ալիևին սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու կեղծ թեզը։

Հայաստանյան ընդդիմության կողմից  սա  ոչ այլ ինչ, քան ուղղակի աջակցություն Ալիևին ու Ադրբեջանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում