Աշխատանքային այցն ավարտեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ հանդիպմամբ. Էդմոն Մարուքյան

Աշխատանքային այցի հագեցած օրակարգը ավարտեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ հանդիպմամբ և նրա օրհնությամբ:
Հանդիպման ժամանակ խոսել ենք պատերազմի ընթացքից և Արցախի հոգևոր կյանքում հետպատերազմյան շրջանում առկա իրավիճակից։
Պարգև Սրբազանին խնդրել ենք ներկայացնել հետպատերազմյան շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը, քննարկել ենք մեր անելիքները Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառում։
Կարծիքներ