Թուրքիան Վրաստան տանող ճանապարհին նոր թունել կբացի

Թուրքիան Վրաստան տանող ճանապարհին նոր թունել կբացի

Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անատոլիական» լրատվական գործակալությունը:

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։

Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։

Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում