Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 17-ին հանդիպել եմ ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:

Քննարկել ենք ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: 

Պատրաստակամություն ենք հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում