Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը ՀՀ-ի հետ

Կշարունակենք զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզում ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա»,- ընդգծել է նա։
Կարծիքներ