Ֆիջիի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով 3 մարդ է մահացել, երեխա է կորել

Ֆիջիի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով 3 մարդ է մահացել, երեխա է կորել

Ֆիջի արշիպելագի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով երեք մարդ խեղդվել է, իսկ 12-ամյա երեխան անհետացել է։ Այս մասին հայտնում է Նոր Զելանդիայի ռադիոն ։

 Ինչպես նշել է կղզու նահանգի ոստիկանությունը, խորտակված նավի 12 ուղևորներին հաջողվել է փրկել, ևս 3-ին ավելի ուշ մահացած են գտել, իսկ 12-ամյա աղջիկը համարվում է անհետ կորած։

Ֆիջիի ոստիկանությունը հայտնել է, որ երեխայի որոնումը, որը սկսվել է վթարից անմիջապես հետո, կշարունակվի: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում