Սերժը գլուխ է գովում՝ ինչպես է ռազմավարական նշանակության ՀԷՑ-ը խուրդել ռուսաստանցի միլիարդատիրոջ վրա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե հենց ինքն է խնդրել Սամվել Կարապետյանին գնել ՀԷՑ-ը:
«Ողորմելի, Սերժը գլուխ է գովում, թե ինչպես է ռազմավարական նշանակության ՀԷՑ-ը խուրդել ռուսաստանցի միլիարդատիրոջ վրա։
Խայտառակություն․ երկրի նախագահը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքը պետականացնելու, պետական հսկողության տակ վերցնելու փոխարեն վաճառել է ռուսաստանցի միլիարդատիրոջը։
Սրանց համար Հայաստանը խուրդելու մատերիալ էր․ պետական ռեսուրսները խուրդելու ու թալանելու հարցում անմրցելի են»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ