Կիևը պետք է ճանաչի բանակցությունների նոր իրողությունը. Պեսկով

Կիևը պետք է ճանաչի բանակցությունների նոր իրողությունը. Պեսկով

Կիևը պետք է ճանաչի Մոսկվայի հետ բանակցությունների վերսկսման հարցում նոր իրականությունը:

Այս մասին Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

«Հիմա, եթե դուք գնում եք բանակցությունների, ապա հիմա կա բոլորովին այլ իրականություն, և այս այլ իրականությունը, որքան էլ դա ցավալի լինի Կիևի ռեժիմի համար, պետք է ճանաչվի»,- ասել է նա:

2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ անց, բանակցություններ սկսվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Վերջին տուրը կայացել է Ստամբուլում մարտի 29-ին։ Մինչ այս երկու երկրների ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Բելառուսում։ Վերջին փուլում Ուկրաինան հայտարարել էր իր պատրաստակամության մասին, բայց՝ չեզոք և առանց միջուկային կարգավիճակի։

Ավելի ուշ Կիևը պաշտոնապես հրաժարվել էր Մոսկվայի հետ շփումներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում