Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին վերածել է մաֆիոզ կլանի՝ գողական բարքերով, «պանյատներով» կառույցի. Թորոսյան

Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին վերածել է մաֆիոզ կլանի՝ գողական բարքերով, «պանյատներով» կառույցի. Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:

«Եկեղեցականների վերջին ձայնագրությունը երկու բանի մասին է վկայում։

1. Ընդդիմությունը ժողովրդական աջակցության տեսանկյունից այնքան տխուր վիճակում է եղել ու կա, որ կաթողիկոսի պաշտոնը բռնազավթած անձը ստիպում է եկեղեցու սպասավորներին կներեք այս բառի համար, բայց «գլխաքանակ» ապահովել հանրահավաքներին։

2. Նույն այդ անձը՝ Կտրիճ Ներսիսյանը, եկեղեցին ըստ էության վերածել է մաֆիոզ կլանի՝ գողական բարքերով, այսպես ասած «պանյատներով» մի կառույցի և դրա ապացույցներն օրեցօր շատանում են»,- գրել է Թորոսյանը։

Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։

Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրության մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում