Արագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված

Արագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված

Մարտի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված տան բնակիչ, 63-ամյա Վ․ Գ․-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական  վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա  թոռը, ով պարանը կտրել է, սակայն ժամանած դատական բժիշկն արձանագրել է տղամարդու մահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում