Չինաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱԳՆ

Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն իրականացնել: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։
«Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը հաշտեցման խթանման և բանակցությունների անցկացումը խթանելու գործում, ինչպես նաև պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացնի անհրաժեշտ միջնորդությունը», - ասել է նա:
Վան Ին ընդգծել է, որ Պեկինը որոշակի աշխատանք է կատարել բանակցությունների առաջխաղացման ուղղությամբ և սերտ կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ:
Կարծիքներ