Ընդդիմադիրները փոքրաթիվ խմբերով մայրաքաղաքում վերսկսել են անկանոն գործողությունները

Ընդդիմադիրները վերսկսել են անկանոն գործողությունները: Նրանք փոքրաթիվ խմբերով փակում են փողոցներ՝ փորձելով կաթվածահար անել երթևեկությունը:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վերջիններիս գործողությունները զայրացնում են քաղաքացիներին, երբեմն վիճաբանություններ են առաջանում:
Անհնազանդության ակցիա անող ընդդիմադիրների թիվը ամբողջ քաղաքով 2000-2500 սահմանում է:
Հիշեցնենք՝ շարժման առաջնորդներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ «առավոտյան անհնազանդության ակցիաներ չեն լինելու, փոխարենը ժամը 12:00-ից քաղաքը պարալիզացնելու են»։ Ընդդիմադիր գործիչը հավելել էր, որ շաբաթ օրը ավտոերթով գնալու են Հայաստանի գեղեցիկ քաղաքներից մեկը ու հետ են գալու այդ քաղաքի բնակիչների հետ՝ չմանրամասնելով, թե ո՞ր քաղաքի մասին է խոսքը:
Կարծիքներ