ՌԴ-ում նախագահական ընտրություններով պայմանավորված՝ ՀՀ ԱԺ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար՝ մարտի 14-18-ը Մոսկվա կգործուղվեն ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Այս մասին համապատասխան կանոնադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կարծիքներ