«Ռիո Մոլ»-ի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

«Ռիո Մոլ»-ի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

«Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ 

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 16։47-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում