Երևանի երկու վարչական շրջանում և Մերձավան գյուղում 1 օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Լուկաշին, Սիլիկյան, Գ-1 թաղամասեր, Սիլիկյան հին խճուղի,
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամաս, Օհանովի փողոց, Անդրանիկի թաղ․1-71 շենքեր՝ իրենց կոտորակներով, Սվաճյան 2/2-36, Շերամի 1-9 շենքեր,
Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ