Հարյուր հազարավոր ուկրաինուհիներ զինվորական հաշվառման կենթարկվեն

ւկրաինայում հարյուր հազարավոր կանայք զինվորական հաշվառման կենթարկվեն՝ Պաշտպանության նախարարության ուժի մեջ մտած հրամանի պատճառով: Փաստաթղթում նշված է 35 մասնագիտություն, որոնցով աշխատող կանայք պետք է հաշվառվեն զինկոմիսարիատում, հայտնում է АрмияInform պորտալը։
Մասնավորապես, այժմ զինվորական հաշվառման կենթարկվեն իրավաբանները, հանրային սննդի ոլորտի աշխատողները, նույնիսկ գրահրատարակչության ոլորտի մասնագետները։
Եթե համապատասխան մասնագիտությամբ կինը չգրանցվի՝ կտուգանվի, և, միևնույն է՝ կհաշվառվի: Ի դեպ, տուգանքներ են նախատեսված նաև ուկրաինացի այն գործատուների համար, ովքեր չեն ստուգի իրենց աշխատողների հաշվառման փաստաթղթերի առկայությունը։
Նշենք, որ հաշվառումն ամենևին չի նշանակում զինվորական ծառայության անցնել։
Կարծիքներ