Բիշքեկն ու Դուշանբեն ծրագրում են մինչեւ շաբաթվա վերջ սահմանել 112 կմ սահմանը

Բիշքեկն ու Դուշանբեն ծրագրում են մինչեւ շաբաթվա վերջ սահմանել 112 կմ սահմանը: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը, հաղորդում է ղրղզական 24 գործակալությունը:
Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանի երկարությունը կազմում է մոտ 980 կմ, Խորհրդային միության փլուզումից հետո մանցել են տասնյակ վիճելի տարածքներ: Այժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացքում սահմանվել է մոտ 580 կմ:
Կարծիքներ