Աննա Հակոբյանը՝ հայ կնոջ պատմական դերի և հասարակական ազդեցության մասին

Աննա Հակոբյանը՝ հայ կնոջ պատմական դերի և հասարակական ազդեցության մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակական տեսաշարի նոր անոնսում անդրադառնում է հայ կնոջ պատմական դերին, հեղինակությանը և հասարակական ազդեցությանը։

Տեսանյութում ընդգծվում է, որ հայկական պատմական աղբյուրներում կնոջ կերպարը ներկայացված է որպես ուժի, արժանապատվության, կրթության, բարոյական հենարանի և պետական ու հասարակական կյանքում ազդեցիկ մասնակցության օրինակ։

Ուղերձի առանցքում այն միտքն է, որ կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը մեր ակունքների մաս չեն։ Թեմայի վերաբերյալ ամբողջական հոլովակը լրատվամիջոցներին կտրամադրվի քիչ անց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում