Ուշադիր հետևում ենք․ ՌԴ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի բոլոր հայտարարություններին։
Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ գործընկերության մասին:
Սենատորի կարծիքով Հայաստան-Ռուսաստան առճակատման համատեքստում Հայաստանը կդառնա աշխարհաքաղաքական շահարկման առարկա ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից։
«Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը Lenta.Ru-ին տված հարցազրույցում։
Կարծիքներ