Դանակով հարձակվել են «Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատակիցների վրա, որոնք փորձել են արձակել ու տեղափոխել կապված շներին

Այսօր Փափազյան փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս քաղաքացին հարձակվել է «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վրա, փորձել դանակով վնասել նրանց:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել, երբ աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ միասին փորձել են փողոցում կապված թափառող շներին տեղափոխել կենտրոնի կլինիկա՝ ազատելով նրանց ոչ նորմալ պայմաններում պահվելուց և ապահովել բնակիչների անվտանգ տեղաշարժը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Աշխատանքային պարտականությունները կատարող համայնքային ծառայողների նկատմամբ բռնության դեպքերը դատապարտելի են և պետք է ստանան համապատասխան գնահատական իրավապահ համակարգի կողմից»,- գրել է Առաքելյանը։
Կարծիքներ