Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան

Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին:

«Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում