Հայաստանը և Եգիպտոսը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Եգիպտոսը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Եգիպտոսը այսօր՝ մարտի 9-ին, տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թվիթերում նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. մարտի 9-ին:


«Մեր գործընկերությունը առանձնանում է երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ: Հայաստանը մեծ ցանկություն ունի զարգացնելու փոխգործակցությունը Եգիպտոսի հետ և ընդլայնելու երկկողմ օրակարգը՝ ի շահ երկու բարեկամ ազգերի և պետությունների», - ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում