Ստորագրված Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը այլընտրանք չունեն. Պեսկով

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա կարգավորման հասնել Հարավային Կովկասում. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն որպես իրավիճակի կարգավորման հիմք, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք դեռևս անվիճելի հիմք են կարգավորման համար։ Իսկ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երեքի համար, իրականացնելու ճանապարհով», - ասել է նա «Россия 1» ալիքով Պավել Զարուբինին՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի եթերում։
Հիշեցնենք՝ այսօր Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև:
Կարծիքներ