Խոշոր ավտովթար Վանաձորում․ «Օպել»-ը մխրճվել է «Կամազ»-ի մեջ, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 165/4 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Գևորգ Գ․-ի վարած КамАЗ մակնիշի և 56-ամյա Սահակ Ա․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 95-ամյա Խորեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը:Տեղեկություններ կան նաև, որ Opel-ի անվադողերը ոչ ձմեռային են եղել:
Կարծիքներ