Պուտինը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին փարիզյան պայմանագիրը

Պուտինը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին փարիզյան պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ДОВСЕ) չեղարկման մասին։

Տեղեկատվությունն այսօր տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Այս մասին գրում է interfax-ը:

Հիշյալ պայմանագիրը ստորագրվել էր Փարիզում 1990 թվականի նոյեմբերի 19-ին և ուժի մեջ էր մտել 1992 թվականի նոյեմբերի 9-ին։

Ինչպես նշված է չեղյալ հայտարարելու մասին օրենքին կից նյութերում, պայմանագրի դրույթները անդամ պետությունների համար պարտավորություններ են սահմանում սովորական զինված ուժերի հինգ կատեգորիաների քանակական սահմանափակումների վերաբերյալ՝ մարտական տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, մարտական ինքնաթիռներ և մարտական ուղղաթիռներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում