Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները

Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն  քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։

«Արմենպրես»-ի այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար:

«Որոշվել ենք աղբավայրում ամենօրյա ռեժիմով հող տեղափոխել և տարածքի մշակում իրականացնել՝ ամռանը և առհասարակ նման դեպքերը կանխելու նպատակով»,- ասաց Արեյանը։

Նա հայտնեց նաև, որ աղբավայրի հրդեհը մարելու համար պահանջվել է 17 հազար տոննա ջուր և 2300 բեռնատար հող։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ  նշեց, որ ստեղծված իրավիճակի լուծումը կլինի նոր աղբավայրի կառուցումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում