Երևանում բախվել են Mercedes-ն ու Kia Sorrento-ն, կա 4 վիրավոր

Դեկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:15-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Աշխաբադի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց, ճակատ ճակատի են բախվել Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կարծիքներ