Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը
Նոյեմբերի 6-ին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեր Տարոն քահանան նոյեմբեր 4-ին՝ ժամը 15:00-ին, կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Քահանան չի մասնակցել իրեն վերաբերող քննարկմանը՝ պատշաճ չհամարելով հանձնաժողովի կազմը:


Կարծիքներ