Նոր Զելանդիայի վարչապետն այս շաբաթ կայցելի Ճապոնիա

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այս շաբաթ կայցելի Ճապոնիա։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ ճանապարհորդությունը կտևի ապրիլի 20-ից 23-ը։ Այդ ընթացքում նախատեսվում է հանդիպում Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդայի հետ։
«Ճապոնիան և Նոր Զելանդիան ռազմավարական գործընկերներ են, որոնք կիսում են այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Բացի այդ, այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը»,֊ ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ