Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից և ոստիկաններից մի քանիսը դիմել են բուժօգնության․ ԱՆ
![Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներից և ոստիկաններից մի քանիսը դիմել են բուժօգնության․ ԱՆ](https://www.freenews.am/uploads/images/image_750x_6509e88480904.jpg)
Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։
Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարծիքներ