Նորատուսում ավտոմեքենա է հրդեհվել

Նորատուսում ավտոմեքենա է հրդեհվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 47․5 կմ հատվածում, Նորատուս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպք վայր են ժամանել Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԻԺ» մակնիշի, ժողովրդի լեզվով ասած «բուդկա մոսկվիչում»։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում