ՀՀ պատվիրակության անդամները Վաշինգտոնում ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը

ՀՀ պատվիրակության անդամները Վաշինգտոնում ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերված պանելային քննարկմանը:

Խումբը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատվիրակության կազմում են ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը:

Քննարկմանը մասնակցել են նաև Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դանիել Թվինինգը, Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեփան Նիքսը, ինչպես նաեւ միջազգային հանրապետական ինստիտուտի այլ ներկայացուցիչներ:

Պատվիրակությունը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում հանդիպել է Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավար եւ ավագ մասնագետ Յուջին Ռումերի եւ նույն ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկիի հետ։

ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և պարբերաբար կրկնվող սադրիչ գործողություններին:

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և առկա տարածաշրջանային մարտահրավերները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում