Մեծ Բրիտանիայի և Բրազիլիայի ղեկավարները կոչ են արել շտապ հրադադար հաստատել Ուկրաինայում
 
            Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կոչ են արել շտապ հրադադար հաստատել Ուկրաինայում։ Այս մասին ասվում է հինգշաբթի Բոլսոնարոյի հետ նրա հեռախոսազրույցից հետո բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Առաջնորդները համակարծիք են եղել Ուկրաինայում հրատապ հրադադարի անհրաժեշտության մասին և հայտարարել են, որ խաղաղությունը պետք է տիրի»,- ասվում է կոմյունիկեի մեջ։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ