Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ալմաթիում Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մանրամասները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:
Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11-ը Ալմաթիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին:
Կարծիքներ