Բայդենը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրես ներխուժելու համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև

Բայդենը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրես ներխուժելու համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև

ԱՄՆ Կոնգրեսի շենքը գրոհելու մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի առաջ՝ անկախ հասարակության մեջ իրենց դիրքից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Վաշինգտոնում Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը։ 

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում է հարձակման հանգամանքները, կարգադրել է մի շարք անձանց, այդ թվում՝ Թրամփի նախկին օգնականներին, ներկայանալ լսումներին և տրամադրել այս իրադարձությունների մասին իրենց ունեցած ողջ տեղեկատվությունը։ Նրանց ծանուցումներ են ուղարկվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում