Նոյեմբերյանցի վարորդի մեքենայում առանց փաստաթղթերի ատրճանակ է հայտնաբերվել

Նոյեմբերյանցի վարորդի մեքենայում առանց փաստաթղթերի ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները մայիսի 23-ին Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցում, տեխնիկական զննություն չունենալու համար, կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա:

Ստուգման ժամանակ մեքենայի պահոցում նրանք նկատել են գազային ատրճանակ:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերյանցի վարորդը ատրճանակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում