Կտրիճի հանձնարարականով Արշակը տարիներ շարունակ դավեր է նյութել արքեպիսկոպոս Քարամյանի դեմ

Կտրիճի հանձնարարականով Արշակը տարիներ շարունակ դավեր է նյութել արքեպիսկոպոս Քարամյանի դեմ

Medianews-ը գրում է.

Տարիներ շարունակ  սրբապիղծ դիվանապետ Արշակի կողմից դավեր է նյութվել  Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի նկատմամբ, բնականաբար Կտրիճի գիտությամբ և հանձնարարականով։

Արշակի մեղսասեր և սրբություններ ոտնահարող վարքի առնչությամբ, նախանձախնդրության և արժանապատվության բարձր գիտակցություն դրսևորած պատկառելի եպիսկոպոսների դիմումին ի պատասխան սրբապղծության ծայրագույն հովանավոր Կտրիճ Ներսիսյանը պատասխանել է «ես չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում»։

 

Բացի այն, որ այս պատասխանի մեջ դրսևորվում են իրեն անվախ ու քաջասիրտ հորջորջող Կտրիճի ճագարային վախերը, այդպիսի պատասխանն ավելի խորքային պրոբլեմի մասին է։ Քանի կար Կտրիճն իրեն էր նույնացնում եկեղեցու հետ և իրեն ուղղված արդարացի քննադատությունները ներկայացնում որպես եկեղեցու դեմ իրականացվող արշավ։

Իսկ հիմա շարքային սրբապիղծին է նույնականացնում եկեղեցու հետ։ Միով բանիվ Կտրիճը խոստովանում է, որ եկեղեցու մասին տարրական վարդապետական գիտելիքների չի տիրապետում, ըստ որի եկեղեցին սուրբ է և ոչ մի սրբապիղծ եկեղեցու հետ նույնականանալ չի կարող։ Պիղծ անձը եկեղեցու հետ նույնականացնելու անիմաստ ջանքը նույնպես սրբապղծություն է։ Իսկ հոգեբանական մակարդակում կտրիճի խոստովանությունն այն մասին է, որ կարգալուծությունից հետո Արշակը կկործանվի։

Իսկ մեր Եկեղեցու փրկության և մաքրագործության համար հենց արշակների ու կտրիճանմանների կործանումն է անհրաժեշտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում