Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը

Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը

 Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) գործողության կասեցման օրինագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ համաձայնեցրել էր ԵՍԶՈՒՊ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրինագիծը կառավարության կողմից խորհրդարանի ստորին պալատ ներկայացնելը։ Ապրիլին օրինագիծն ընդունել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը, այժմ փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի պետության ղեկավարը։

Ըստ հրապարակման՝ օրինագիծը պատրաստվել է Բելառուսի ազգային շահերն ապահովելու նպատակով և որպես պատասխան միջոց ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից այդ պայմանագիրը կասեցնելու որոշմանը։ ԵՍԶՈՒՊ-ն ստորագրվել է Փարիզում 1990 թվականին, վավերացվել է Մինսկի կողմից և ուժի մեջ է մտել 1992 թվականին։ Պայմանագրով նախատեսվում են հինգ կատեգորիաների սովորական սպառազինությունների և տեխնիկայի (տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ​​ինքնաթիռներ) միագումար թվաքանակի սահմանափակում, ինչպես նաև պարտավորությունների (տեղեկատվության փոխանակում և տեսչական ստուգումների անցկացում) կատարման ստուգման մեխանիզմներ: Պայմանագրի կասեցումը կնշանակի սպառազինությունների և տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կասեցում, ինչպես նաև քանակական սահմանափակումների պահպանումը վերահսկելու նպատակով տեսչական ստուգումների անցկացման դադարեցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում