Չինաստանում բացահայտվել է հանցավոր խմբավորում, որը Covid-19-ի դեմ կեղծ «պատվաստանյութեր» է արտադրել

Չինաստանում բացահայտվել է հանցավոր խմբավորում, որը Covid-19-ի դեմ կեղծ «պատվաստանյութեր» է արտադրել:
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Covid-19-ի դեմ կեղծ պատվաստանյութի 3000 դոզայի արտադրությանը մասնակցած ավելի քան 80 մարդ է ձերբակալվել Ցզյանսուում, Պեկինում եւ Շանդունում։
Ոստիկանությունը պարզել է, որ 2020-ի սեպտեմբերից խմբավորման անդամները «հսկայական շահույթ են ստացել՝ արտադրելով ֆիզլուծույթի վրա հիմնված կեղծ պատվաստանյութեր եւ վաճառելով դրանք շատ ավելի թանկ գնով»:
Չինաստանը իր բնակչությանը պատվաստում է երկու ընկերությունների՝ Sinovac-ի եւ Sinopharm-ի պատվաստանյութերով:
Կարծիքներ